Մատչելիության հղումներ

«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը». վարչապետ


«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան:

վարչապետն ընդգծեց՝ հարցը քաղաքական մակարդակով քննարկվել է. «Օրենքի նախագիծն այսօրվա օրակարգում է»:

«Մենք ինչ-որ պահի պետք է ապահովենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել», - նշեց Փաշինյանը։

ՀԷՑ-ը պետականացնելու մասին Հայաստանի վարչապետը խոսեց անցած շաբաթ, երբ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում «իրենց ձևերով կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացին»:

Այս հայտարարությունից ժամեր անց իրավապահները գործարարի առանձնատունը խուզարկեցին, իսկ հետո նրան կալանավորեցին: Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նույն ժամերին հայտարարեցին՝ պետականացնելու են ՀԷՑ-ը: Իշխանականները պնդում են, թե դա կապ չունի Կարապետյանի աղմկահարույց հայտարարության հետ, պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է:

«Տաշիր գրուպ»-ի սեփականատերը ՀԷՑ-ը գնել է տասը տարի առաջ: Ընկերությունը սպասարկում է ավելի քան մեկ միլիոն սպառողի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG