Ռուսաստանը ողջունում է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը զգուշավոր լավատեսությամբ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է ողջունում Իրանի և Իսրայելի միջև հրադադարը:

«Եթե իսկապես հնարավոր է եղել հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Սա այն է, ինչին Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել էր Մոսկվա՝ Թեհրանի դաշնակից Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների։

Պուտինը հանդիպումից հետո խոստացել էր օգնել «իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու» հարցում։ Առայժմ, սակայն, չկա որևէ հաղորդագրություն, որ Ռուսաստանը ներգրավված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարին հասնելու դիվանագիտական գործընթացում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը հայտարարում է Իրանի կողմից հրադադարի խախտման մասին, Թեհրանը հերքում է Իսրայելը հաստատում է՝ համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին«Այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա». ԱրաղչիԹրամփ. Իրանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ