Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունը, իշխանության յուրացումը հոդվածներով, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբանը՝ նշելով, որ միջնորդություն են ներկայացրել կալանավորելու համար և շուտով կտանեն դատարան:
Բագրատ սրբազանի կեցավայրում այսօր վաղ առավոտից սկսած և ժամեր տևած խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդին:
Մինչև Բագրատ սրբազանին ձերբակալելը, Քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, պնդելով, թե «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
Ավելի մանրամասն՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խուզարկություններ ընդդիմադիրների տներում. 14 ձերբակալվածների շարքում է Բագրատ Գալստանյանը (թարմացվող, ուղիղ)