«Կտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին եւ նրա արժեքներին հավատարիմ բոլոր հոգևորականներին հորդորում է «հստակ ձևակերպել Վեհարանն ազատելու՝ Կտրիճ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը և դրա մասին բարձրաձայնել»։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր ազգային բարոյականության էպիկենտրոնն է։ Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Աստծո առաջ իրենց ուխտը դրժած, այլասերված, նույնիսկ աշխարհիկ մարդկանց համար անընդունելի եւ արգահատելի բարոյական կերպարով ու ապրելակերպով մարդկանց ղեկավարման ներքո, նշանակում է կասկածի տակ է դրված մեր բարոյականությունը», - գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ ազդարարել էր, որ համակարգող խորհուրդ է ձևավորում կաթողիկոսին փոխելու համար, առաջին 10 հոգուն անձամբ կընտրի՝ «հոգու աչքերով»: Վարչապետն ինքը չափորոշիչներ է սահմանել՝ թե ովքեր կարող են դիմել. ամբողջ հոգով Հիսուսին հավատացողներ, ամեն օր աղոթողներ և այլն:
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան գրառումներով պահանջել է, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդել, թե զավակ ունի:
Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը հայտարարել է՝ հավատում է, որ «խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սատարումը պիտի տեսնեք նաև լռության մեջ». ըստ Ալեքսանյանի՝ ամուսնացյալ քահանաների շրջանում կա աջակցություն