ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ավարտին հայտարարել, թե հանդիպումը «չէր կարող ավելի լավ լինել»։
Սպիտակ տան ղեկավարի հետ Հաագայում 50 րոպե տևած առաձնազրույցը Զելենսկին իր հերթին բովանդակալից է գնահատել, նշելով, որ քննարկվել է կարևոր հարցեր, այդ թվում՝ «հրդադարի և իրական խաղաղության հասնելու ուղիները»։
Bloomberg-ն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Թրամփը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայում իրավիճայը «դուրս է եկել վերահսկողությունից» և ակտիվ գործողություններ է պահանջում։
Զելենսկու հետ հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ մտադիր է առաջիկայում հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։