Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները

Լրացված

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իլհամ Ալիևը Մասուդ Փեզեշքիանին վերստին ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ, և խորը մտահոգություն հայտնել տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրացման կապակցությամբ։

Երկու երկրների նախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են։

Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ադրբեջանում հուլիսի սկզբին։

Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։

Իրանը պատասխանել էր Իսրայելի ռազմական օբյեկտների և քաղաքների ուղղությամբ զանգվածային հրթիռակոծություններով։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների արդյունքում իրենց երկրում զոհվել է 610 մարդ, և վիրավորվել են 4746-ը։ Իրանի պատասխան հրթիռակոծությունները սպանել են 28 մարդու Իսրայելում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG