ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «շատ ուժեղ» կլինի, երբ դաշնակիցները պարտավորվեն պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի:
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հավատարիմ է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին՝ ագրեսիայի դեպքում կոլեկտիվ պաշտպանությանը, Թրամփը պատասխանել է, որ ինքը «լիովին» դաշնակիցների հետ է։
Մարկ Ռյուտեն, իր հերթին, հավաստիացրել է, որ դաշինքի անդամ երկրները կհամաձայնվեն ծախսերի ավելացմանը։
Ֆինլանդիան, Լեհաստանը, Բալթյան երկրները ևս բազմիցս կոչ են արել գործընկերներին ավելացնել ծախսերը, ոչ միայն Թրամփի պահանջները կատարելու, այլև նախ և առաջ Ռուսաստանից եկող սպառնալիքին դիմակայելու համար։