Վրաստանում դատարանը յոթ ամսվա կալանք է սահմանել ընդդիմադիր գործիչ Գիորգի Վաշաձեի նկատմամբ՝ խորհրդարանի քննիչ հանձնաժողով չներկայանալու մեղադրանքով։
Հանձնաժողովը քննում է նախորդ իշխանության՝ Միխեիլ Սահակաշվիլիի վարչակազմի օրոք տեղի ունեցած իրադարձությունները։
Սա այս գործով ընդդիմադիրների կալանավորման արդեն չորրորդ դեպքն է՝ անցած երկու օրվա ընթացքում։ Երեկ էլ նույն պատժին էին արժանացել «Ուժեղ Վրաստան»-ից Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն «Փոփոխությունների համար կոալիցիայից» Զուրաբ Ջափարիձեն։
Կալանքից բացի ընդդիմադիրները նաև երկու տարով զրկվել են պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։